+374-96-10-30-90
Զանգերն ընդունվում են՝ 10:00-20:00

  Հետադարձ զանգ

FAQ

Ինչպես Օգտվել Կայքից

1. Եթե գիտեք խաղալիքի կոդը կամ անվան մի մասը, ապա հավաքեք այն որոնման տողում և այն կցուցադրվի:

2. Եթե ուզում եք ընտրել նվեր, սակայն չգիտեք կոնկրետ որ խաղալիքը, ապա առաջարկում ենք հետևյալ քայլերը՝

Նախ հորիզոնական մենյուից ընտրեք Տղաներ կամ Աղջիկներ կատեգորիաներից մեկը, որոնք պարունակում են խաղալիքներ համապատասխանաբար տղաների և աղջիկների համար:

Այնուհետև օգտվեք ձախ կողմում գտնվող ֆիլտրից և ընտրելով տարբեր պարամետրեր գտեք Ձեր ուզած տարբերակը:

3. Որոնում կարելի է կատարել նաև ըստ կատեգորիաների հետևյալ եղանակով: ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ մենյուից ընտրեք Ձեր ուզած կատեգորիան և այնուհետև փոխելով ֆիլտրի պարամետրերը գտեք Ձեր ուզած տարբերակը:


Որպեսզի օգտվեք կայքի բոլոր առավելություններից խորհուրդ ենք տալիս գրանցվել և պատվիրել հիմնական եղանակով՝ ավելացնելով զամբյուղ և պատվիրելով զամբյուղի էջից:

Սակայն, եթե Դուք ցանկանում եք պատվիրել խաղալիք, որի առաքման ժամկետը նշված է 5-10 օր, ապա անհրաժեշտ է գրանցել արագ պատվեր հետևյալ եղանակով:

Սեղմեք ՊԱՏՎԻՐԵԼ կոճակը ապրանքի էջից կամ գտնվելով կատեգորիայում կամ արտադրողի էջում և լրացրեք Ձեր հեռախոսահամարը և էլ-փոստը: Մեր աշխատակիցները կկապնվեն Ձեր հետ պատվերի հաստատման և առաքման համար:

Արագ պատվեր կարելի է գրանցել նաև առկա ապրանքների համար: Եթե արագ պատվերում ընդգրկված են ինչպես առկա այնպես էլ ոչ առկա ապրանքներ, ապա առաքումը իրականացվում է բոլոր ապրանքները ստանալուց հետո: Եթե ցանկանում եք, որ առկա ապրանքները առաքվեն ավելի շուտ, ապա դրանց համար պետք է ձևակերպել առանձին պատվեր՝ առանց այն ապրանքների, որոնց առաքման ժամկետը մեծ է 24 ժամից:


Գրացված հաճախորդները կարող են՝

  1. Կուտակել տարբեր բոնուսային միավորներ և կիրառել դրանք գնում անելիս:
  2. Դառնալ հավատարիմ հաճախորդ և ստանալ լրացուցիչ զեղչեր:
  3. Դիտել պատվերների պատմությունը իրենց գրասենյակում: 

Դարձիր Գործընկեր

Գործընկերական ծրագիրը դա գումար վաստակելու միջոց է: Այն իրականացվում է գործընկերական հղումների միջոցով: Գործընկերը ստեղծում է toyland.am կայքի որևէ էջի կամ ապրանքի գործընկերական հղում և այն տեղադրում սոցցանցերում և այլ էջերում:

Եթե գնորդը գործընկերական հղումով անցնելուց հետո կատարում է գնում, ապա գործընկերը ստանում է միջնորդավճար պատվերի գնի 5%-ի չափով:

Այս մեխանիզմը ավելի շահավետ դարձնելու նպատակով մենք այն դարձրել ենք մշտական: Եթե գնորդը գործընկերական հղումով անցնելուց հետո գրանցվի կայքում, ապա դուք կդառնաք մշտական միջնորդ և գնորդի բոլոր հաջորդող գնումների համար կստանաք միջնորդավճար պատվերի գնի 5%-ի չափով:

Միջնորդավճարը հաշվարկվում է գործարքի ավարտից հետո: Գործարքը համարվում է ավարտված, եթե պատվերի առաքումից անցել է 15 օր:

Միջնորդավճարները վճարվում են յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը:

Վճարման եղանակը ընտրվում է գործընկերոջ կողմից գրասենյակում առկա տարբերակներից:

    Գործընկերական հղում ստեղծելու համար կատարեք հետևյալ քայլերը՝

    1.  Գրանցվեք կամ մուտք գործեք Ձեր գործընկերական գրասենյակ հետևյալ հղումով: Ուշադրությու՛ն, գործընկերական գրասենյակը տարբերվում է գնորդի գրասենյակից:
    2. Անցեք Իմ գոծընկերական հղման կոդը հղումով: Որևէ ապրանքի գործընկերական հղում ստեղծելու համար ընտրեք ապրանքը “Հղման գեներատոր” դաշտում և այն կգեներացվի ներքևի դաշտում:
    3. Ցանկացած այլ էջի գործընկերական հղում ստեղծելու համար անհրաժեշտ է այդ էջի հասցեին ավելացնել 
      ?tracking=ՁԵՐ_ԿՈԴԸ: Օրինակ գրանցման էջի հղում ստեղծելու համար անհրաժեշտ է https://www.toyland.am/simpleregister/ հասցեին ավելացնել 
      ?tracking=ՁԵՐ_ԿՈԴԸ , արդյունքում կստացվի՝ https://www.toyland.am/simpleregister/?tracking=ՁԵՐ_ԿՈԴԸ, օրինակ՝
      https://www.toyland.am/simpleregister/?tracking=5b1a5274a7b8