+374-96-10-30-90
Զանգերն ընդունվում են՝ 10:00-20:00

  Հետադարձ զանգ

Խաղալիքների օնլայն պատվիրում

Օնլայն պատվեր կարելի է գրանցել շաբաթվա բոլոր օրերին և օրվա բոլոր ժամերին՝ 24/7: Սակայն առաքումը կարող է իրականցվել միայն աշխատանքային օրերին: Toyland.am-ում Դուք կարող եք գնել ինչպես առկա ապրանքները, այնպես էլ պատվիրել այն ապրանքները, որոնց համար նշված է առաքման ժամկետ: Առկա ապրանքների համար վճարումը կարող է կատարվել ինչպես կանխիկ այնպես էլ օնլայն տարբերակներով: Ոչ առկա ապրանքների պատվիրումը չի պահանջում կանխավճար, եթե պատվերի գումարը չի գերազանցում 100000 դրամը: Ոչ առկա ապրանքների համար վճարումը կատարվում է առաքումից հետո և դրանց պատվիրման համար պետք է գրանցել արագ պատվեր:

Արագ պատվեր

Արագ պատվերը չի պահանջում գրանցում և նախօրոք վճարում: Այն պահանջում է միայն էլ-փոստի հասցե և հեռախոսահամար, որով հնարավոր է կապնվել Ձեր հետ: Իսկ վճարումը կատարվում է առաքումից հետո: Արագ պատվերը թույլ է տալիս պատվիրել ինչպես առկա այնպես էլ ոչ առկա ապրանքներ: Սակայն ոչ առկա ապրանքներ պատվիրելու համար անհրաժեշտ է օգտագործել միայն արագ պատվեր: Եթե արագ պատվերում ընդգրկված են ինչպես առկա այնպես էլ ոչ առկա ապրանքներ, ապա առաքումը իրականացվում է բոլոր ապրանքները ստանալուց հետո: Եթե ցանկանում եք, որ առկա ապրանքները առաքվեն ավելի շուտ, ապա դրանց համար պետք է ձևակերպել առանձին պատվեր՝ առանց այն ապրանքների, որոնց առաքման ժամկետը մեծ է 24 ժամից:

Ո՞ր եղանակով պատվիրել

Որպեսզի օգտվեք կայքի բոլոր առավելություններից խորհուրդ ենք տալիս գրանցվել և պատվիրել հիմնական եղանակով՝ ավելացնելով զամբյուղ և պատվիրելով զամբյուղի էջից: Սակայն, եթե ցանկանում եք պատվիրել խաղալիք, որի առաքման ժամկետը նշված է 5-10 օր, ապա անհրաժեշտ է գրանցել արագ պատվեր: