+374-96-10-30-90
Զանգերն ընդունվում են՝ 10:00-20:00

  Հետադարձ զանգ

Մեր մասին

Toyland.am-ը բրենդային խաղալիքների օնլայն խանութ է, որը ներկայացնում է այնպիսի աշխարհահռչակ բրենդեր, ինչպիսիք են LEGO-ն, MATTEL-ը, HASBRO-ն, SPIN MASTER-ը և այլն:

Մեր նպատակն է գնորդին ներկայացնել միայն լավագույն որակ ունեցող ապրանքներ, կազմակերպել արագ և պարզ պատվիրման եղանակներ և արագ առաքում: Մենք խնայում ենք Ձեր ժամանակը: Մենք գիտենք թե ինչ են ուզում երեխաները: Մեր խանութում Դուք կգտնեք ինչպես տղաների այնպես էլ աղջիկների սիրած հերոսներին: Դրանցից են SPIDERMAN-ը, BARBIE-ն, POWER RANGERS-ը, TRANSFORMERS-ը, ANGRY BIRDS-ը և այլն:

Ինչու՞ ընտրել Մեզ

Մենք հավատում ենք, որ այն ամենը ինչ մենք անում ենք կարող է դարձնել Ձեզ և Ձեր բալիկներին ավելի ուրախ: Դա մենք անում ենք, մեր առաջարկած տեսականու և ծառայությունների միջոցով: Ուզու՞մ եք օգտվել: Գրանցվեք մեր կայքում:

  • Նախ և առաջ մենք վաճառում ենք միայն բրենդային խաղալիքներ, որոնց որակը լավագույնն է
  • Մեր տեսականին շատ մեծ է և ընգրկում է ինչպես տղաների այնպես ել աղջիկների սիրած խաղալիքները
  • Մենք ունենք խաղալիքներ 0-14 տարեկան երեխաների համար
  • Մեր կայքի միջոցով Դուք վայրկյանների ընթացքում կարող եք գտնել և պատվիրել Ձեր ցանկացած խաղալիքը
  • Մեր կայքում առկա է արագ պատվերի մեխանիզմ, որը չի պահանջում օգտվողի գրանցում և նախօրոք վճարում և այդպիսով խնայում է Ձեր ժամանակը: Արագ պատվեր գրանցելիս անհրաժեշտ է միայն լրացնել Ձեր էլ-փոստը և հեռախոսահամարը, որոնցով կարելիէ կապնվել Ձեր հետ:
  • Մյուս կողմից առկա է օգտվողների գրանցում, որը թույլ է տալիս կուտակել միավորներ և օգտվել բոնուսներից: Իսկ Դուք ցանկացած պահին կարող եք դիտել Ձեր գնումների պատմությունը մուտք գործելով Ձեր գրասենյակ
  • Մենք կատարում ենք անվճար առաքում 24 ժամվա ընթացքում Երևանում, եթե պատվերի գումարը մեծ է կամ հավասար 15000 դրամի
  • Մենք կարող ենք առաքել առավելագույնը 3 ժամվա ընթացքում Երևանի ցանկացած կետ, ֆիկսված վճարով՝ 1000 դրամ:
  • Մեր նպատակն է ուրախություն պատճառել երեխաներին և նրանց հարազատներին
  • Մենք գնահատում ենք մեր հաճախորդներին և անում ենք հնարավորինը, որպեսզի Դուք գոհ լինեք
  • Եթե դժգոհ եք ձեռք բերած խաղալքից, ապա կարող եք այն հետ վերադարձնել՝ պահպանելով վերադարձի պայմանները
  • Գտեք Ձեր սիրած խաղալիքը Թոյլենդում!
  • Եթե Ձեր ուզած խաղալիքը չեք գտել մեր կայքում, ապա կարող եք պատվիրել այն` գրելով նամակ այստեղ կամ մեր ֆեյսբուքյան էջին: